Ֆուտզալի ՀՀ ազգային հավաքականը դեռ ապրիլի 12-ին մեկնել էր Փարիզ, որտեղ այսօր` ապրիլի 14-ին կկայանա ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի եզրափակիչ` 6-րդ տուրի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը:
Ռուսաստանի հավաքականի հետ երևանյան հանդիպման համեմատ կազմում կան փոփոխություններ: Շարք են վերադարձել ընտրանու ավագ Սարո Գալստյանը և Վիտինյոն: Փոխարենը, երկրորդ զգուշացման պատճառով Ֆրանսիայի հետ հանդիպումը բաց կթողնի դարպասապահ Լուան Բարբոսան, որը թիմի հետ չի մեկնել Ֆրանսիա:
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆրանսիա — Հայաստան հանդիպումը սպասարկելու է Մալթայի մրցավարական անձնակազմը Մարիո Քլիտոնի ղեկավարությամբ: 2-րդ մրցավարն է մալթացի Ստեֆեն Վելլան, 3-րդը` ֆրանսիացի Վիկտոր Բերգ-Աուդիցը: Ժամանկապահը ևս ֆրանցիացի է`Սեդրիկ Պելիսյեն:
©2021 Armenian Soccer