Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական Պրո կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական Պրո կարգի արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Այս մասաին հայտնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:

Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ ապրիլի 13-ից մինչև մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության coacheducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. Դասընթացի առաջին մոդուլը կմեկնարկի 2021թ-ի մայիսի 17-ին և կտևի մինչև մայիսի 28-ը:

Դասընթացն անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Դասընթացի ուսման վարձը 2․500․000 ՀՀ դրամ է, վճարումը կարելի է կատարել մաս-մաս, առաջին մասը (1․000․000 դրամ)՝ մինչև   մայիսի 7-ը ներառյալ, իսկ մնացած մասը՝ մինչև ավարտական աշխատանքների հանձնումը:

©2021 Armenian Soccer