ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն, ուսումնասիրելով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի («Լոռի» ՖԱ) կողմից ներկայացված փաստաթղթերը ֆուտբոլիստ Դարկո Ենոքին փոխանցված համապատասխան վճարումների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանող կողմի փաստարկների ամբողջական փաթեթն առ այն, որ վճարումները մինչ օրս չեն կատարվել, և ներկայացված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, ս/թ փետրվարի 8-ին պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է ներգրավված կողմերին, ինչպես նաև ՀՖՖ-ին, որ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա գործը դեռևս գտնվում է վարույթում, իսկ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքը շարունակում է մնալ ուժի մեջ:Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
©2021 Armenian Soccer