Armenian Soccer
Armenian Soccer

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Նազարյանը համատեղելու է աշխատանքը   մինչև 21 տարեկանների  ՀՀ հավաքականում և ԲԿՄԱ-ում: Այս մասին  տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը:

©2021 Armenian Soccer