Armenian Soccer
Armenian Soccer

Ֆիրմինոն «Փյունիկից» տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Ֆիրմինո

 

«Փյունիկի» արդեն նախկին ֆուտբոլիստ Ուգո Ֆիրմինոն տեղափոխվեց «Արարատ-Արմենիա», հայտնում է վերջինիս մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել հերթական համալրման մասին: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել պորտուգալացի 33-ամյա հարձակվող Ուգո Ֆիրմինոն:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ֆիրմինոն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենի պորտուգալական ակումբներում («Տորինսե», «Էնկարնասենսե», «Օդիվելաշ», «Պորտոսանտենսե», «Մոուրա», «Օրիենտալ», «Ունիաո Մադեյրա», «Ժիլ Վիսենտե», «Կովա Պիեդադե», «Էշտորիլ Պրայա»), ինչպես նաև՝ անգոլական, ռումինական և կիպրական մի շարք ակումբներում:

Ֆիրմինոյի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որի կազմում պորտուգալացի հարձակվողը դարձել է ՀՊԼ 2021/22 մրցաշրջանի չեմպիոն՝ մասնակցելով 30 հանդիպման ու դառնալով 16 գոլի հեղինակ»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ։

 

©2022 Armenian Soccer