Armenian Soccer
Armenian Soccer

ՓՈԽՎԵԼ Է «ԱԼԱՇԿԵՐՏ» — «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելու է «Ալաշկերտին»։ Այդ հանդիպումը նշանակված էր «Ալաշկերտ» մարզադաշտում սեպտեմբերի 13-ին և մեկնարկելու էր ժամը 17։00-ին։
Սակայն ինչպես հայտնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից,  խաղի մրցավայրը փոխելու որոշում է կայացվել։ «Ալաշկերտ»-«Ուրարտու» հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում սեպտեմբերի 13-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգա «Ալաշկերտը»։

©2020 Armenian Soccer