ՀՀ 1-ին խմբի առաջնության 19 –րդ տուրի մարտի 5 –ին սկսցված 19 տուրի հանդիպումները լարված, հետաքրքիր ու դրամատիկ պայքարում ընթացած:Ինչպես , արդեն հայտնել են «Սևանը» Ձորաղբյուրում «Արարատի 2»-ի հետ խաղում մինչև 65-րդրոպեն 0:2 հաշվով զիջում էր մրցակցին,սակայն հաջորդ 8 րոպեներին խփած 3 գոլոի միջոցով 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարան:
Այսօր նման արդյունք գրացվեց Երևանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած ԲԿՄԱ — «Փյունիկ-2» հանդիպման ավարտից հետո: 10-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկ-2»-ի խաղացող Վրեժ Չիլոյանը:Հետագայում`33 –րդ րոպեին ՀՀ 1-ին խմբի առաջնության և ԲԿՄԱ-ի ռմբակու Ժիրայր Շաղոյանը տուգանայինի դիպույ ու հստակ իրացումով վերականգնեց հաշվի հավասարությունը: 71-րդ ԲԿՄԱ-ն հաշվի մեջ առաջ անցավ Նարեկ Գրիգորյանի խփած գոլի շնորհիվ: Բայց Աշոտ Ավետիսյանի սաները խաղավերջում Վրեժ Չիլոյանի և Սամվել Գասպարյանի խփած գոլերի շնորհիվ 3:2 հաշվով հաղթանակ կորզեցին: Հատկանշական է, որ «Փյունիկ-2»-ը հաղթական 3 –րդ գոլը խփել է մրցավարի ավելացրած 6 -րդ րոպեի:
Էջմիածի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում Հայակ հովհաննիսյանի գլխավորությամբ հանդես եկող «Վեստ -Արմենիան» 3:1 հաշվով պարտության մատնեց «Ուրարտու-2»-ն ու անցկացած 15խաղում իր ակտիվում գրանցած 34միավորով հավասարվեց անցկացրած 14 խաղում նույնքան միավոր ունեցող ԲԿՄԱ-ին: 15 խաղում 32 միավոր վաստակած «Սևանը» ընթանում է 3–րդ հորիզոնականում:
©2021 Armenian Soccer