Օգոստոսի 18-ին, Եվրոպա Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:
Խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը` մրցավար Ալեխանդրո Խոսե Հերնանդեսի գլխավորությամբ։
Նրան կօգնեն Խոսե Նարանխոն և Դիեգո Սանչես Ռոխոն։
4-րդ պաշտոնյա է Ալեխանդրո Մունյիս Ռուիսը։
Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել լատվիացի Յանիս Մեժեցկիսը։
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։
©2022 Armenian Soccer