ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 4 -րդ տուրում ընթացիկ մրցաշրջանում իր առաջին հաղթանակ տոնեց նաև Արտակ Օսեյանի գլխավորությամբ հանդես եկող Երևանի«Փյունիկը»: Վերջինս Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Կապանի «Գանձասար-Կապանին»: Խաղի արդեն 7-րդրոպեին լուրջ վնասվածք ստացավ կապանյան թիմի առաջնցքային խաղացողներից մեկն ու թիմի վագաու ռմբրակու Գեղամ Հարությունյանը: Դա բավական լուրջ կորուստ էր ու ,ինչպես ցույց տվեց հանդիպման հետագա ընթացքը լուրջ հետևանքներ թողեց Կապանի թիմ խաղի վրա: 30-րդ րոպեին անհամաձայնեցված ու անփույթ գործեցին «Գանձասար –Կապանի» պաշտպաններն ու դարապսապահը:Դրանից հմտորեն օգվեց «Փյունիկի» նորեկ Կոբյալկոն, ով բացեց խաղի հաշիվը:Դա թեԿոբյալկոյի 1-ին գոլն «Փյունիկի կազմում, իսկ Երևանի թիմի համար էլ 1 –ին գոլն էր ընթացիկ առաջնությունում: 55-րդրոպեին խաղւ հաշիվը կրկնպատեց Արտյոմ Ավանեսյանն,ով նույնպես բացեց իր գոլերի հաշիվը «Փյունիկում»: Այս հաղթնակից հետո իր ակտիվում 4 միավոր գրանցած Օսեյանի սաները բարձրացան 5 –րդհորիզոնական, ու հիմա 2-5-րդ տեղերն է կիսում «Ուրարտուի», «Ալաշկերտի» և «Նոայի» հետ:
Առայժմ առաջնությունում հաղթանակ չեն տոնել 3 թիմեր` ՀՀկրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան», «Շիրակն» ու «Գանձասար-Կապանն», որոնք էլ եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
©2020 Armenian Soccer