Armenian Soccer
Armenian Soccer

Արաս Օբիլիսն իր միջոցներով Ավանում երեխաների համար ֆուտբոլի խաղադաշտ է կառուցել

ՀՀ ազգային   հավաքականի կիսապաշտպան, Երևանի «Փյունիկի« ավագ Արազ Օզբիլիսը    իր միջոցներով ֆուտբոլի  խաղադաշտ է կառուցել Ավան վարչական շրջանում  և իսկական տոն է պարգևել երեխաներին: Իր բացած խաղադաշտի մասին  ահա թե ինչ է ասել ինքը անվանի  ֆուտբոլիստը. «Այսօր կարևոր օր է: Շատ ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել երեխաներին և նրանց ժպիտ պարգևել: Ինձ համար մեծ նշանակություն ունի այս դաշտի կառուցումը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք աջակցել են խաղադաշտի կառուցմանը»:

©2020 Armenian Soccer