«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Վարձավճարի ավարտից հետո թիմ է վերադարձել 20-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը:
Պետրոսյանը մեր թիմի սան է և «Փյունիկի» գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 16 տարեկանում՝ 2018թ․-ի սեպտեմբերի 19-ին փոխարինման մտնելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության` «Ալաշկերտի» դեմ խաղում։
Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19թթ․ առաջնությունում Գրենիկ Պետրոսյանը «Փյունիկի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, ինչպես նաև 2 խաղ է անցկացրել Հայաստանի Գավաթի խաղարկությունում։
2020թ․-ի տարեսկզբին, Գրենիկ Պետրոսյանը վարձավճարով տեղափոխվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ելույթ ունեցող ԲԿՄԱ, որտեղ 2020/21թթ․ մրցաշրջանում 27 խաղում խփել է 16 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում՝ նա բանակայինների կազմում հանդես է եկել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում՝ 25 խաղում դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնությունում Պետրոսյանը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է մեկնարկային բոլոր 5 խաղերին։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Գրենիկ Պետրոսյանին։
©2022 Armenian Soccer