Դեկտեմբերի 10-ից 12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց Dinamo Cup միջազգային մրցաշարը, որին մասնակցեց նաև «Փյունիկի» 2007թ․ առաջին թիմը։
Ինչպես տեղելացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ դեկտեմբերի 10-ին թիմն առաջին խաղում մրցեց Թբիլիսիի «Դինամոյի» 2007թ. թիմի հետ (1:2), իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 11–ին, մեր պատանիները ուժերը չափեցին ղազախական «Կայրաթ-2007»-ի (0:2) և վրացական «Մարտվիլի-2007»-ի (3:0) հետ։
2 պարտությամբ և 1 հաղթանակով մեր պատանիները մասնակցեցին երրորդ տեղի համար խաղում և 3:0 հաշվով առավելության հասան «Մարտվիլի-2007»-ի նկատմամբ։
Իսկ «Փյունիկի» ֆուտբոլիստ Արամե Մինասյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն հարձակվող։
Մրցաշարի հաղթող դարձավ Թբիլիսիի «Դինամո-2007» թիմը։
10.12.21. 1-ին խաղ
«Դինամո Թ.-2007» — «Փյունիկ-1-07» 2-1
Անդրանիկ Հակոբյան
11.12.21. 2-րդ խաղ
«Կայրաթ-2007» — «Փյունիկ-1-07» 2-0
11.12.21. 3-րդ խաղ
«Փյունիկ-1-07» — «Մարտվիլի-2007» 3-0
Նարեկ Ալեքսանյան, Վահե Կարապետյան (2)
12.12.21. երրորդ տեղի խաղ
«Փյունիկ-1-07» — «Մարտվիլի-2007» 3-0
Արամե Մինասյան (2), Սերգեյ Հարությունյան
©2021 Armenian Soccer