Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» ֆուտբոլիստներն այցելել են Բերդի դպրոց

Urartu Berd

«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արսեն Բեգլարյանը, Հակոբ Հակոբյանը, Էդգար Գրիգորյանն ու Սերգեյ Մկրտչյանը o8e8s այցելել են Բերդի թիվ 1 հիմնական դպրոց՝ հանդիպելու տեղի աշակերտների հետ։

Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը՝ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ֆուտբոլիստները շրջել են դպրոցի տարածքով, երեխաների հետ ֆուտբոլ խաղացել, իսկ վերջում սպորտային պարագաներ նվիրել նրանց։ «Ուրարտուի» ու Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի համագործակցությունը լինելու է շարունակական:

 

©2021 Armenian Soccer