ՀՀբազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովն, ով հեռացել է Փյունիկի» փոխնախագահի պաշտոնից ու արդեն 2 տարվա պայմանագիր է կնքել ՌԴ1-ին խմբի՝ ՖԱԼ-ի առաջնությունում 20 թիմերի պայքարում 14 –րդ տեղը գրաված Կրասնոյարսկի «Ենիսեյի հետ: 65-ամյա ռուս մասնագետ կփոխարինի Յուրի Գազաևին ,ում պայմանագիրը ակումբի հետ ավարտվել էր մայիսի 31-ին: Փորձառու մասագետ Թարխանովը մինչ այդ գլխավորել է ՌԴ հայտնի ակումբներից՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն»,Սամարայի «Կռիլյա Սովետովն», Եկատերինբուրգի «Ուրալն» ու աշխատել է Բուլղարիայի ու Լիտվայի ակումբներում : Իսկ 1994-1996թթ ընդգրկված է եղել ՌԴազգային հավաքականի մարզչական շտաբում:
Հավելենք, որ «Ենիսեյի» կազմում հանդես են գալիս ՀՀազգային հավաքականի նախկին հարձակվող, 33-ամյա Արթուր Սարկիսովն ու 21 –ամյա պաշտպան Կիրիլ Ալոյանը:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer