Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են

Համաձայն կանոնակարգի,Հայաստանի պրիմեր լիգայի առաջնության   11-րդ տուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր են հանձնել։
Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։
Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի արդյունքները։
«Փյունիկ» ՖԱ-ի նշված ներկայացուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
Համաձայն կանոնակարգի, «Փյունիկ» ՖԱ-ն թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։

©2020 Armenian Soccer