Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» դրամատիկ պայքարում հաղթեց ՀՀ փոխչեմպիոն «Նոային»

Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում  11-րդ տուրի շրջանակում    մրցեցին մրցաշարային  աղյուսակի հարևաններ  ու նախորդ առաջնության մրցանակակիրներ`«Նոան»  ու «Ալաշկերտը»: Խաղասկիզբը     շատ հաջող դասավորվեց  Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ հանդես եկող «Ալաշկերտի» համար:Նախ  25-րդ րոպեին 11  մետրանցոցի հստակ  իրացումով հաշիվը բացեց Ալեքսամդր Գլիշիչը: Թեև մրցավարը այս դրվագում սխալվեց, ու   պիտի տուգանայինից դուրս տուգանային հարված նշանակեր:  1-ին խաղակեսի վերջին րոպեին  անկասելի հուժկու հարվածով   խփած  գեղեցիկ գոլով հաշիվը կրկնպատկեց Դավիթ Դավիդյանը:  2-րդ խաղակեսում  շատ  ավելի լարված ու դրամատիկ պայքար: 57-րդ րոպեին    11մետրանոց նշանակվեց  արդեն «Ալաշկերտի  դարպասին, բայց  Յուրի Գարեգինյանը այն անվրեպ  դիպուկ իրացնել   չկարողացավ:Ու այս դրվագում էլ մրցավար   ևս  սխավեց: Հարվածի պահին «Ալաշկերտի» դարպասապահը Չանչարևիչը տեղից շարժվել էր: 72-րդ  րոպեին «Ալաշկերտը  մնաց 10 հոգով:Այս խաղում 2 –րդ դեղին քարտը   ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի»  հարձակվող Գրիգոր Աղեկյանը: ՀՀ փոխչեմպիոն «Նոայի» պարտությունից խուսափելու ջանքերը այս անգամ   հաջողությամբ չպսակվեցին: Նրանցից Ալեքսանդր  Օլիվեյրան  86-րդ րոպեին     կրճատեց հաշվի եղած տարբերությունը`1:2: Ավելին անել «Նոային» չհաջողվեց:
Այս հաղթանակից հետո վաստակած 12 միավորով  «Ալաշկերտը»հավասարվեց «Վանին»  ու  բարձրացավ հորիզոնական: Իսկ  «Նոան»10 միավորով 4 – 6 –րդ տեղերն է կիսում «Լոռիի» ու «Արարատի» հետ:

©2020 Armenian Soccer