Նոյեմբերյան միջազգային դադարով պայմանավորված՝ ՀՊԼ ակումբներն ընկերական հանդիպումներ են անցկացնում: Արդեն տեղեկացրել ենք «Վանի» ու «Նորավանքի» խաղի մասին: Այս անգամ անդրադառնանք Երևանի «Փյունիկին», որը մեկի փոխարեն միանգամից 2 ստուգողական խաղ է անցկացրել:
Այդպես՝ թիմը նախ հանդիպեց Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտին»՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի 1:1: Այդ խաղում գոլերի հեղինակ դարձան Հովհաննես Հարությունյանը «Փյունիկից» ու Մաիլսոնը՝ «Ալաշկերտից»: Երկրորդ ստուգողական խաղում Եղիշե Մելիքյանի սաները հաղթեցին «Նոային» 2:1 հաշվով: «Փյունիկից» դուբլի հեղինակ դարձավ Ուգո Ֆիրմինոն:
©2021 Armenian Soccer