Armenian Soccer
Armenian Soccer

Կապառոսի հրաժարականի հարցը չի քննարկվել

Joaquin Caparros

Նոյեմբերի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Հայաստան — Գերմանիա հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Էդուարդ Սպերցյան

Բնականաբար, այս ցավոտ պարտությունից հետո տրամադրությունը լավը չէ, մենք հասկանում ենք, որ վաղն ունենք կարևոր խաղ և փորձում ենք դրան պատրաստվել:

Դժվար է ասել, ինչն էր խոշոր հաշվով պարտության պատճառը: Բոլորս էլ պատկերացնում էինք այդ խաղի կարևորությունը, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին:

Խոակին Կապառոս

Պարտությունից հետո տարված աշխատանքի մասին

Նման իրավիճակներում ֆուտբոլիստներն առաջինն են, որ իրենք մոտիվացնում են իրենց, որովհետև առաջինն իրենք են զգում պարտության դառնությունը: Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից սպասելիքները մեծ էին: Խոսել ենք նրանց հետ: Բոլորն էլ գիտեն, որ մեզ դժվարին խաղ է սպասվում վաղը: Այժմ մենք հնարավորություն ունենք մեր մարզասերների առաջ լավ խաղ ցուցադրել:

Հնարավոր հրաժարակաի մասին

Հրաժարականի հարց չի քննարկվել: Մենք խոսել ենք մեր ապագա նախագծերի մասին

 

©2021 Armenian Soccer