Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» ևս մեկ անգամ կհանդիպի «Ուրալին»

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» թեև նախօրեին հայտարարեց, որ Մոսկվայի «Սպարտակի» հետ հանդիպումը վերջինն էր այս հավաքի շրջանակներում, սակայն հայտնի դարձավ, որ հավաքի շրջանակում «Փյունիկը» կանցկացնի ևս մի ընկերական հանդիպում։

«Փյունիկը» 2-րդ անգամ կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ։ Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 17։30-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին թիմերի մեջ կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1։

 

 

©2022 Armenian Soccer