Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» հաղթեց Մինսկի «Դինամոյին»

Երևանի «Ուրարտուն» Սոչիում անցնող ուսումնամարզական հավաքի ընթացքում այսօր անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով Մինսկի «Դինամոյի» հետ։

Խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ Ռոբերտ Արզումանյանի սաների հաղթանակով։

«Ուրարտուի» կազմում աչքի ընկան Ջոնել Դեսիրեն, ով գոլ խփեց 11-մետրանոցից, ու Կարեն Մելքոնյանը։

«Դինամոյի» միակ գոլը հեղինակեց Լատիխովը։

 

 

©2022 Armenian Soccer