ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում Երևանում կայացած խաղում Գյումրիի «Շիրակը» 10 հոգով կարողացավ գոլազուրկ ոչ-ոքիի խաղալ ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկետի» հետ: Խաղից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանն այսպես մեկնաբանեց իր սաների ելույթը.
վՇնորհակալ եմ տղաներին կատարած աշխատանքի, անմնացորդ նվիրումի համար: Մենք խաղից առաջ որոշակի պրոբլեմներով էինք մոտեցել հանդիպմանը: Մարզվել էինք արհեստական խոտածածկով խաղադաշտում, բայց առաջին անգամ էինք խաղում բնական խոտածածկով մարզադաշտում:Դա էլ իր դերը,ազդեցությունը թողեց մեր թիմի խաղային որակի վրա:Ինչ վերաբերվում է խաղին,ապա կարողացանք հակառակորդին տարածությունից զրկել, ժամանակ չտալ, որ արագ մտածեն ու կարող էինք 1-ին խաղակեսում 2 դրվագ ունեցանք: Իգոր Ստյանոյեվիչն ու Արամ Մուրադյանն, եթե կարողանային իրանցնել իրենց գոլային պահերը,ավելի ուրիշ խաղ կստացվեր, միանգամայն ուրիշ խաղի ականատես կլինեինք:Նորից էլի փառք ու պատիվ տղաներին: 2-րդ խաղակեսում տեսաք, Հայկ Իշխանյանն կարմիր քարտ ստացավ, բայց նորից տղաները կարողացան 90րոպե բարձր կենտրոնացվածությամբ ֆուտբոլ խաղալ, ճիշտ պաշտպանվել, տարածություններ չտալ հակառակորդին:Մենք նորից գոլային իրական 2 պահ ունեցանք` կրկինՍտոյանովիչն և Պետրոս Աֆաջանյանը և կարող էինք հաղթել, ու նաև պարտվել:Ճիշտ է հակառակորդն էլ ունեցավ գոլային պահեր, ու նորից փառք ու պատիվ մեր դարպասապահին ու խաղացողներին, որ կարողացան չեզոքացնել հակառակորդների գրոհները: 2 –րդ խաղն անընդմեջ խաղացինք 3 կետրոնական պաշտպանով, ընդհանուր 5 պաշտպանով , խաղը փաստորեն արդարացվեց վերջին 2 խաղում էլ: Տղաները առաջադրանքները 100 տոկոսով կատարեցին: Նախ գյումրեցոնց թասիբով , հետո այս նվիրվածությունը ,այս ցանկությունը կարողանանք բոլոր հանդիպումներում պահենք, եթե թերանանք,մենք այդտեղ կունենաք պրոբլեմներ:Փաստորեն տղաները գիտակցում էին , որ 1 հոգի պակաս են խաղացողով նախ ավելի շատ կատարում էին մի հոգու չէ,այլ 2 հոգու պարտականություն, ու ճիշտ կատարեցին իրենց պարտականությունները: Նորից ուզում շանրհակալություն հայտնել տըղաներին իրնեց կատարած խատանքի համար»:
©2021 Armenian Soccer