Armenian Soccer
Armenian Soccer

ԷՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է

2022 թ աշխարհի առաջնության որակավորման փուլի Լիխտենշտեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Նրանց թվում է նաև «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
Ինչպես հայտնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից,    ՀՀ հավաքական հրավիրվելով Սիմոնյանը նոր  ռեկորդային ցուցանիշ է գրանցել, նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը երբևէ «Ուրարտուից» հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Հրավերը ստանալու պահին Սիմոնյանը 17 տարեկան, 9 ամսական 5 օրական էր։
«Ուրարտուից» հավաքականում խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստների շարքում ամենաերիտասարդը Սարգիս Կարապետյանն է, որը հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 18 տարեկան 9 ամսական 18 օրական հասակում։
Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Բալեպ Նդմբուկն է, որն ազգային ընտրանու կազմում իր նորամուտը նշել է 16 տարեկան 3 ամսական 25 օրական հասակում։

©2021 Armenian Soccer