Գյումրիի «Շիրակի» լեգենդար ավագ, 2000-2004, և 2009-2015թթ իր հավատարիմ թիմի կազմում 260 հանդիպում անցկացրած , ու 43 գոլի հեղինակ դարձած 42-ամյա; Տիգրան Դավթյանն այսուհետ կգլխավորի «Շիրակ» ՖԱ-ն: Նա այս պաշտոնում կփոխարինի ակումբը 10 տարի ղեկավարելուց հետո այսօր Երևանի «Արարատ» տեղափոխված Վարդան Բիչախչյանին: Այս մասին իրազեկում են Գյումրիի թիմի լրտվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Դավթյանը «Շիրակից» բացի հանդես է եկել նաև Երևանի «Միկայի» և «Ուլիսի» կազմերում , ու 1 հանդիպում էլ անցկացրել է ՀՀազգային հավաքականի կազմում:
Վստահ ենք, որ Դավթյանի գլխավորությամբ ակումբի ավանդույթները և համբավը կշարունակեն լինել բարձունքում:
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ առաջիկա եվրագավաթային հանդիպումներում և առաջնություններում:
©2020 Armenian Soccer