Armenian Soccer
Armenian Soccer

Բիչախչյան. «Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը պետք է պայքարի ամենաբարձր արդյունքների համար

Հայկական ֆուտբոլում մեծ հեղինակություն վայելով  ճանաչված մասնագետ Վարդան Բիչախչյանն,ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր գլխավորեց Երևանի «Արարատը»:
Եվ ահա երևանյան  ակումբի լարտվական ծառայությանը Բիչախչյանն առաջին մեկնաբանությունն է տվել որպես «Արարատի» գլխավոր մարզիչ:
«Արդեն տասը տարի է ես աշխատում էի «Շիրակում», որտեղ որպես ֆուտբոլիստ ևս անցկացրել եմ երկար տարիներ: Կարծում եմ, որ մարզչական գործում տաս տարին պատկառելի ժամանակահատված է և հասունացել էր այն պահը, որ պետք էր փոփոխությունների գնալ:
Այս ամենին գումարվեց նաև այն, որ «Արարատ» ակումբից ստացա առաջարկ, գլխավորելու երևանյան թիմը: Վերջերս «Արարատի» գործադիր տնօրեն է դարձել Արթուր Նազարյանը, որին վաղուց եմ ճանաչում: Նազարյանի հետ ունեցանք երկար քննարկում, որից հետո կայացրի նման որոշումը: «Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը պետք է պայքարի ամենաբարձր արդյունքների համար: Թիմի կազմում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, որի մասին կխոսենք ավելի ուշ»,- ասել է Բիչախչյանը:

©2020 Armenian Soccer