Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Դավթյանը.«Գիտենք,որ ռումինական ֆուտբոլը՝ և հատկապես «Ստյաուան»,գտնվում է բարձր մակարդակի վրա»

Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի վիճակահանության արդյունքները․
«Մենք բոլորս էլ գիտենք, որ ռումինական ֆուտբոլը՝ և հատկապես «Ստյաուան», գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված,տրամադրվածությունը և զգացողությունները բարձր են՝ մարտական: Մենք էլ ունենք մեծ փորձ եվրագավաթային հանդիպումներում, այս հանդիպմանն էլ կպատրաստվենք այնպես, ինչպես մյուս թիմերի դեմ հանդիպումներին: Այս պահին հնարավոր է ունենանք որոշակի համալրումներ տարբեր խաղային դիրքերում:
Տղաները պետք է հասկանան, որ մենք ներկայացնելու ենք ոչ միայն «Շիրակն» ու Գյումրին, այլ նաև մեր ամբողջ ազգը, այնպես որ, պետք է անենք հնարավորինս շատ բան, այս մարտահրավերից պատվով դուրս գալու համար: Ցանկանում եմ նշել, որ այս պահին մեր գլխավոր նպատակը սկսվող առաջնության գալիք երկու հանդիպումներն են, նաև այդ հանդիպումներով պատրաստվելու ենք եվրոգավաթային հանդիպմանը։
Այս պահին իմանալով մեր մրցակցին՝ մենք ավելի նպատակային ու թիրախավորված կուսումնասիրենք այդ թիմի ֆուտբոլիստներին, ինչպես նաև նրանց ուժեղ և թույլ կողմերը»:

©2020 Armenian Soccer