Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Վիրաբյանն ընտրվել է «Շիրակ» ՖԱ-ի նախագահ․

2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետի  տեղակալ նշանակված  ծննդով գյումրեցի  Տիգրան Գևորգի Վիրաբյանը ընտրվել է Գյումրու  «Շիրակ» ՖԱ-ի նախագահ:Այս մասին տեղեկացնում են  Գյումրու թիմի մամուլի ծառայությունից:
Նա կփոխարինի 2010թ այդ պաշտոնը  զբաղեցրած ու մարզքկան մեծ հաջողությունների հասցրած Արման Սահակյանին:Վերջինս այս հարցի շուրջ  Գյումրու  «Ցայգ» հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում  հայտնել է, որ       ակումբում տեղի ունեցած զգալի  փոփխությունների  հետևաքնով «Շիրակը»  վերջին 10 տարվա մեջ   առաջին անգամ  չեմպիոնական հավակնություն չի ունենալու:  
Տիգրան  Վիրաբյանը  1990-2000թթ. սովորել և ավարտել է Գյումրիի Ֆ. Նանսենի անվան միջնակարգ դպրոցը։
2000-2004թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։
2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում։
2010-2015թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում) բաժինը։
2007-2016թթ. հանդիսացել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսերը:
2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ ի տնօրեն։
Դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
Նա  Երևանօ փոխքաղաքապետի պաշտոնում համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, երիտասարդության հարցերի, սպորտի, տուրիզմի բաժինների աշխատանքները:

©2020 Armenian Soccer