Մայիսի 1-ին Երևանում «Ուրարտուին» 0:1 հաշվով զիջելուց հետո Գյումրի «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանն իր սաների ելույթին այսպիսի գնահատկան տվեց.
«Նախ, շնորհավորում եմ «Ուրարտուին» հաղթանակի կապակցությամբ: Խաղ կա, գոհ եմ տղեաները կատարած աշխատանքից: Ընդամենը գոլ չեն խփում, ու դրա պատճառով պարտվում ենք: Ուսումնասիրել էինք մրցակցի խաղը, «Ուրարտուն» լավ թիմ է: 1-ին խաղակեսում տարածքները փակել էինք, զրկել էինք հակառակորդի տարածությունները: Գնդակը միտումնավոր զիջել էինք հակառակորդին, խաղում էինք 2-րդ համարով: Խաղի առաջին 20-30 րոպեներին 5 գոլային պահեր ունեինք, տանտերերեի դարպասապահը լավ խաղաց, չկարողացանք իրացնել մեր հնրավորությունները: Իսկ հակառակորդը 2-րդ խաղակեսում ունեցավ միայն մեկ նպաստավոր պահ, որն իրացրեց, և դրա շնորհիվ էլ հաղթանակ տարավ»:
©2021 Armenian Soccer