Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» ֆուտբոլստուհիները օգնեցին կանանց Մ 17 տարեկանների ՀՀ ընտրանուն հաղթանակ տոնել

Հայաստանի կանանց Մ-17 ընտրանին Երևանում ֆուտբոլի ակադեմիայում անցացրած ուսումնամարզական հավաքի եզրափակիչ օրը ստուգողական հանդիպում անցկացրեց «Ակադեմիա-08» թիմի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով։

Ինչպես հայտնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից, կանանց ՀՀ հավաքականի երկու գոլերն էլ խփեցին «Ուրարտուի» ֆուտբոլիստուհիները։ Նախ աչքի ընկավ Էմմի Սարգսյանը, իսկ քիչ անց նրան փոխանցումից հետո Միլենա Սայադյանը։ Ի դեպ, խաղի օրը Էմմին նշում էր իր ծննդյան տարեդարձը։

«Ուրարտու-աղջիկներ» թիմից հանդիպմանը մասնակցեցին նաև Դիանա Մելիքբեկյանը, Հասմիկ Գրիգորյանը, Արաքսյա Ամիրյանը և Մանե Հախոյանը:

©2021 Armenian Soccer