Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյան. «Խաղադաշտում կանեմ ամենը, որպեսզի ուրախացնեմ երկրպագուներին»

Tigran Barseghyan

Բրատիսլավայի «Սլովան» տեղափոխվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին, որում, մասնավորապես, ասել է.

«Ես շատ երջանիկ եմ այս ակումբի ֆուտբոլիստը դառնալու համար: Ուզում էի միանալ «Սլովանին, քանի որ այն հիանալի թիմ , 3 անգամ անընդմեջ հաղթել է լիգայում ու մեծ պատմություն ունիլ

Ես կարծում եմ, որ սա հիանալի հնարավորություն է ինձ համար՝ առաջ շարժվելու ու օգնելու «Սլովանին» թե ներքին առաջնությունում ու թե՛ միջազգային արենայում:

Խաղադաշտում ես կանեմ ամենը, որպեսզի ուրախացնեմ երկրպագուներին:

Առայժմ ծանոթ եմ միայն վրացիներ Ջաբային ու Գուրամին, քանի որ հավաքականի կազմում խաղացել ենք միմյանց դեմ: Բայց անհամբեր սպասում եմ մյուս տղաների հետ հանդիպմանը»:

 

©2021 Armenian Soccer