Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի U19 թիմի մրցակիցները հայտնի են

Դեկտեմբերի 8-ին կայացավ UEFA U19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի U19 հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան 2022 թվականի սեպտեմբերի 21-27-ը՝ Բելառուսում։

Բացի այդ, կայացավ UEFA U19 տարեկանների Եվրոպայի 2021/2022 առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը։ Հայաստանի U19 հավաքականը ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։

 

©2021 Armenian Soccer