Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյան. «Ամեն ինչ մարզիչն է որոշում»

Tigran Barseghyan

 

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Սլովան» տեղափոխվելուց հետո զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ՝ կիսվելով թիմում անցկացրած իր առաջին օրերից տպավորություններով:

«Մեկնարկային օրերս «Սլովանում» շատ լավն էին: Ինձ հաջողվեց ծանոթանալ խաղընկերներիս հետ: Անչափ ուրախ եմ այստեղ լինել ու կարող եմ լիարժեք կենտրոնանալ լավ մարզումների վրա:

Ես մի փոքր խնդիրներ ունեցա թիմին միանալու հարցում (վիզայի հետ կապված խնդիրներ — Armenian Soccer), ինչը բավական տհաճ էր: Այնքան էլ հեշտ չէ մարզումային գործընթացին ուշացած միանալը, բայց ես ամեն ինչ անում եմ՝ արագ ամեն բան հաղթահարելու համար:

Ո՞ր դիրքն եմ նախընտրում խաղադաշտում: Իհարկե, աջ եզրը: Դա ինձ հարազատ դիրք է խաղադաշտում, «Աստանայում» ես ձախ կողմից էի խաղում, սակայն ինձ աջն ավելի հարմար է՝ ավելի ազատ եմ հարվածում: Ու չնայած դրան՝ ամեն ինչ մարզիչն է որոշում:

Ղազախստանի ու Սլովակիայի տարբերությո՞ւնը: Սլովակիայում ամեն բան շատ տարբեր է Ղազախստանից, և, ամենայն հարգանքով, բայց այստեղ ամեն ինչ ավելի լավ է, մարզումների պայմաններն այստեղ իսկապես այլ մակարդակի վրա են, չեմ խոսում անգամ մարզադաշտի մասին, այն ուղղակի ֆանտաստիկ է: Ղազախստանում ձմռանը հիմնականում այնքան ցուրտ է, որ մենք չէինք կարողանում դրսում մարզվել: Սլովակիայում եղանակն այդքան էլ դաժան չէ: Ինչ վերաբերում է մարզումային համակարգին, ապա այդ առումով ամեն ինչ գլխում է»,-ասել է Բարսեղյանը:

 

©2022 Armenian Soccer