Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» ընկերական խաղերի ժամանակացույցը հայտնի է

Ararat Friendlies

Երևանի «Արարատը» շարունակում է նապախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Ակումբից արդեն տեղեկացրել էին, որ միջմրցաշրջանային այս հատվածում թիմը ստուգողական 3 հանդիպում է ծրագրել: Այժմ հայտնի է այդ խաղերի ժամանակացույցը:

Հունվարի 22-ին, 14:00-ին Ձորաղբյուրի մարզաբազայում «Արարատը» կհյուրընկալի Գյումրու «Շիրակին»: Հունվարի 26-ին, 14:00-ին, «Ուրարտու» մարզահամալիրում կխաղա «Ուրարտուի» դեմ, իսկ հունվարի 29-ին, 13:00-ին Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ԲԿՄԱ-«Արարատ» խաղը:

 

©2022 Armenian Soccer