Ղազախստան պրիմեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Աստանան»,որի կազմում հանդես է գալիս ՀՀազգային հավաքականի խաղացող Տիգրան Բարսեղյանը արտագնա խաղում ուժերը չափեց «Օկժետեսի» հետ ու 5:1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց:Հանդիպման առաջին 2 գոլերը 11-րդ և 29-րդ րոպեներին խփեց ու դուբլի հեղինակ դարձավ Բարսեղյանը: Դրանից հետո «Աստանայի» խաղացողներից Մարին Թոմասովն ու Ալեքսեյ Շչոտկինը ևս 3 գոլ խփեցին , որին տանտերերը պատասխանեցին միայն մեկով: «Աստանան» 5:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Մասնակցած 15 խաղերում Բարսեղյանը 3 գոլ է հեղինակել: Նա այս խաղում 34 –րդ րոպեին արժանացավ դեղին քարտի , իսկ 87 –րդ րոպեին փոխարինվեց: Այս հաղթանակից հետո 14 խաղում 27 միավորվ վաստակած «Աստանան» ընթանում է 2 –րդտեղում և 15 խաղաղ անցկացրած «Կայրաթը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 38 միավորով: «Կայրաթը», որի կազմում ելույթ է ունենում ՀՀազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը 4:0 հաշվով իր հերթին արտագնա խաղում առավելության հասավ «Տոբոլի» նկակամբ:Վերջինս կազմում էլ հնադես եկավ ՀՀազգային հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը, սակայն չկարողացավ փրկել իր թիմին խոշոր հաշվով պարտությունից: Ավետիսյանը իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 47-րդրոպեին ՝՝է 0:2 հաշվի ժամանակ: Իսկ ինչ վերաբերվում է Հովհաննիսյանին ,ապա նա առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանն, , ու նպաստեց իր թիմի խոշոր հաշվով հաղթանակին:
«Տոբոլը» 14 խաղում վաստակած 23 միավորով 12 թիմների պայքարում զբաղեցնում է 4 –րդ հորիզոնականը:
©2020 Armenian Soccer