Armenian Soccer
Armenian Soccer

Դեսիրեի խփած գոլը «Ուրարտուի» միանձնյա առաջատար դիրքերը ամրապնդեց

Այսօր`հոկտեմբերի  26-ին  ՀՀ պրեմիեր լիգայի  առաջնության 9 –րդ տուրի 3 հանդիպում: Գյումրիում «Շիրակը» կարողացավ  ընդհատել անհաջող հանդիպումների շարքն ու 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Ալաշկերտի հետ:
«Արարատն,որն ընթացիկ մրցաշրջանում    լուրջ հավակնություններ ունի,  Վանաձորում 0:1 հաշվով  զիջեց «Լոռիին»:Հաղթական միակ գոլը Վարդան  Բիչախչյանի  գլխավորած թիմի դարպասը  59-րդ  րոպեին խփեց  Ալեքսիսը:
Այժմ «Արարատն»  ու «Լոռին»  ունեն 9 –ական միավոր  ու 2-5-րդ տեղերն են կիսում «Ալաշկերտի» ու «Վանի» հետ:
«Գանձասար-Կապանի» հետ Երևանի ֆուտբոլի ակադեմիայում  խաղում  Ուրարտուի» նորեկ   Ջոնել Դեսիրեն 62-րդ րոպեին   դարձյալ գոլի հեղինակ դարձավ ու ապահովեց իր թիմի 2:0 հաշվով հաղթանակը: Սա Դեսիրեի խփած արդեն 4 –րդ գոլն էր, որի շնորհիվ նա գլխավորում է առաջանության լավագույն ռմբարկուներևի   Մինչ այդ 53 –րդ րոպեին  երևանյան թիմի կազմում  աչքի էր ընկել Ուգոչուկվու Իվուն: Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 13 միավոորով  ամրապնդեց 1  միանձնյա առաջատարի իր դիրքերը: 7 խաղից հետո    իր ակտիվում 7 միավոր գրանցած «Գանձասար — Կապանը»     10 թիմների պայքրում ընթանում է  8 –րդ տեղերում:  

©2020 Armenian Soccer