Այս օրերին շատ ակումբներ նախապատրաստվում են մրցաշրջանի հաջորդ հատվածին՝ ուսումնամարզական հավաքներ անցկացնելով Իսպանիայում, ԱՄԷ-ում կամ Թուրքիայում:
Բրատսիլավայի «Սլովանի» հավաքի առաջին շաբաթն անցավ տանը, իսկ արդեն 2-րդ շաբաթ թիմը մեկնեց Դուբայ, որտեղ ծրագրում է 3 ընկերական հանդիպում անցկացնել, այդ թվում նաև Երևանի «Արարատ-Արմենիայի» հետ:
«Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը թիմի հետ չի մեկնել Դուբայ: Նա վիզայի հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վեյս-ավագը:
©2022 Armenian Soccer