Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՌԴ-ում

ՀՖՖ մրցավարները շաբաթական 3 անգամ ֆիզպատրաստության մարզումներ են անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը:

Մարզումների ավարտից հետո ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-ից 12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնեն ռուսական Կրիմսկ քաղաքում, որին կմասնակցեն 35 մրցավար և 5 հրահանգիչ:

Հավաքի ընթացքում կդասախոսեն հատուկ հրավիրված մասնագետներ՝ FIFA-ի հրահանգիչ Ալան Սնոդին (Հյուսիսային Իռլանդիա) և FIFA-ի ֆիզպատրաստության հրահանգիչ Գժեգոժ Կժոսեկը (Լեհաստան)։

 

©2022 Armenian Soccer