ՀՀ ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» 27 –ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը Վրաստանի ընտրանու հետ նոյեմբերի 15-ի Թբիլիսիի հանդիպումում վճռորոշ դարձած ու 2:1 հաշվով հաղթանակը ապահոված գոլային 2 փոխանցման հեղինակ դրաձավ: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի այս խաղարկությունում կատարած գոլային փոխանցումների քանակը հասցրեց 4-ի, որը լավագույն արդյունքն է մրցաշարի բոլոր լիգաների մասնակից հավաքականների ֆուտբոլիստների շրջանում:Հավաելեք, որ Բարսեղյանը այս շրջափուլում գոլային 4 փոխանցումից բացի նաև 1 գոլի հեղինակի դարձել խմբային մրցաշարի 1-ին տուրի սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայի ընտարնու հետ խաղում(1:2):
©2020 Armenian Soccer