Ֆրանսիայի բարձրագույն` լիգա 1-ին ընթացիկ առաջնության հերթական`30-րդ տուրում Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնտպելյեն» իր հարկի տակ ընդունել էր 13-րդ տեղում ընթացող «Բորդոյին»: Խաղասկիզբն այնքան էլ խոստումնալից չէր տանտերերի համար: 28-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը: Բարեբախտաբար հետագայում Տեր-Զաքարյանի սաները շտկեցին վիճակն ու տիրելով նախաձեռնությանը 3 անպատասխան խփեցին ու 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան: Սա «Մոնտպելյեի» արդեն 5-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումն էր: Տեր-Զաքարյանի թիմը իր ակտվում գրանցած 44 միավորով 7-8-րդ տեղերն է կիսում «Ռենի» հետ:
Հաջորդ`31-րդ տուրում ապրիլի 4-ին «Մոնտպելյեն » արտագնա խաղում մրցելու է 40 միավորով 1-րդ տեղում ընթացող «Անժեի» հետ:
©2021 Armenian Soccer