Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռի» ՖԱ-ն ձևավորել է երկրպագուների աջակցության գեղեցիկ մշակույթ

ՀՀ  կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»  ՖԱ-ն  նույնպես «Լոռիի»   վերաբերյալ պաշտոնական հայտարարություն  է տարածել.
« «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի` VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում մրցելույթները դադարեցնելու մասին որոշումը։
Կարևորելով մարզերում ֆուտբոլի զարգացումը՝ հարկ է նշել, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբի գործունեության շնորհիվ, վերջին տարիներին Լոռու մարզը մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ձևավորել է երկրպագուների աջակցության գեղեցիկ մշակույթ, որի ականատեսն ենք եղել արտագնա խաղերի ընթացքում:
Հուսով ենք, սուբյեկտիվության սահմանափակման արդյունքում, առաջիկայում «Լոռի» ֆուտբոլային ակումբին կրկին կտեսնենք VBET Հայաստանի պրեմիեր Լիգայում»:

©2021 Armenian Soccer