Այսօր`նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Բելառուի պրիմեր լիգայի առաջնության եզրափակիչ`30 –րդ տուրի հանդիպումներն , որոնց արդյուքներով ի հայտ եկան ստուգատեսի մրցանակակիրները: Ինչպես հայտնել էին հայկական թիմներցի երկուսը`Գրոդնոյի «Նեմանն» ու Ժոդինոյի «Տորպեդո –ԲելԱԶը» հավակնում էին առաջնության մեդալի: Այս խնդիրաը հաջողությամն կարողցավ կարատել «Տորպեդո –Բելազն» , որի ավագ Բելառուսի ազգային հավաքականի խաղացող, 33-ամայ կիսապաշտպան ԱՆԴՐԵՅ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆՆ է: Ժոդինոյի թիմը արտագնա խաղում 3:2 հաշվով պարտության մատնեց «Վիտեբսկին» ու վաստակած 56 միավորով նվաճել է առաջնության բրոնզե մեդլաը: Ընդ որում «Տորպեդո –ԲելԱԶը» 87-րդ րոպեից խաղադաշտում մնացել էր 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել է 86-րդ րոպեին իր թիմի 3 –րդ գոլի հեղինակը դարձած 23-ամյա բրազիլացի կիսապաշտպան Լուիս Ֆիլիպե Սանթոսը: Խաչատուրյանն այս հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:Նա իր թիմի կազմում ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 խաղի, խաղադաշտում եղել է 2338րոպե, ու 6 գոլ է հեղինակել:
Մեդալ նվաճելուն շատ մոտ էր ողջ մրցաշրջանում հաջող հանդեսեկած ու առաջատարների խմբում գտնված Գրոդնոյի «Նեմանը»: Սակայն 2019թ երկրի չեմպիոն Բրեստի «Դինամոյի» հետ արտագնա խաղում «Նեմանը» թեև բացեց խաղի հաշիվը, սակայն ի վերջո տանուլ տվեց1:3 հաշվով ու զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից, և 53 միավորով զբաղեցրեց միայն 5 –րդ հորիզոնականը: Ճակատագրական եղավ ընթացիկ առաջնությունում «Նեմանի» առանցքային խաղացողներից մեկը դարձած ՀՀազգային հավաքականի 28 –ամյա կիսապաշտպան ԳԵՂԱՄ ՂԱԴԻՄՅԱՆԻ բացակայությունն ,ով 4 դեղին քարտի արժանանալու պատճառով որակազրկված էր ու այսօրվա խաղին չմասնակցեց: «Նեմանի» նորեկ Ղադիմյանն այս առաջնությունում մասնակցել էր 29 խաղի, խաղադաշտում եղել էր 2437րոպե ու դարձել էր 12 գոլի հեղինակ, որը առաջնությունում լավագույն ռմբարկուների ցուցակում 3-րդ արդյունքն էր:
«Հայկական» թիմերից, առաջնության հայտնություն դարձած Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈՒ» -ին 38 միավորով 16 թիմերի պայքարում զբաղեցրեց 10 –րդ տեղը:Այս թիմի կազմում ելույթ է ունենում 22-ամյա կիսպաշտպան ՀԱՅԿ ՄՈՒՍԱԽԱՆՅԱՆՆ,ով մասնակցել է 24խաղի , խաղադաշտում եղել է 1312րոպե, ու այդ ընթացքում 3 գոլ է հեղինակել:
Իր տեղը պրիմեր լիգայում պահպանելու համար 27միավորով 14-րդ հորիզոնականը զբաղեցրած «Սլուցկն» անցումային 2 խաղ կանցկացնեն 1-ին խմբի առաջնությունում 3 –րդ տեղը գրաված Մինսկի «Կրումկաչիի» հետ դեկտեմբերի 15-ին և 19-ին: «Սլուցկի» կազմում հանդես է գալիս ժամանակին «Ալաշկերտի» կազմում հանդես եկած ռուսաստանցի 21-ամյա պաշտպան ԿԻՐԻԼ ԱԼՈՅԱՆՆ, ով մասնակցել է 2 խաղիև խաղադաշտում եղել է 17 րոպե:
59 միավոր վաստակած Սոլիգորսկի «Շախտյորն » իր պատմության մեջ 2-րդ անգամ (1-ին անգամ 2005թ) հռչակվեց Բելառուսի չեմպիոն, իսկ նրանից 1 միավորվ ետ մնացած երկրի 15-ակի չեմպիոն Բորիսովոյի ԲԱՏԷ-ն բավարարվեց արծաթե պարգևով:
©2020 Armenian Soccer