Armenian Soccer
Armenian Soccer

ՖՈԻՏԲՈԼԻ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ 4 ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԱՆ

Ղազախստանի պրիմեր լիգայի  ընթացիկ առաջնության նախավերջին `19-րդ   տուրի հանդիպումների  ավարտից հետո   ի   հայտ եկան  ստուգատեսի     բոլոր մրցանակակիրները:  19 խաղում 45 միավոր  վաստակած Ալմաթիի   «Կայրաթը»  16 տարվա  ընդմիջումից   հետո     դեռ  17 –րդ տուրի ավարտից հետո  իր պատմության ընթացքում արդեն 3 –րդ անգամ (1992թ, 2004թ և 2020թ)     հռչակվել   էր  Ղազախստանի չեմպիոն:  «Կայրաթի» կազմում  Ղազախստանի չեմպիոն  է հռչակվել  ՀՀ ազագային  հավաքականի խաղացող, 28-ամյա կիսպաշտպան  ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ,ով  մասնակցել  է  14   խաղի,    որոնց ընթացքում խաղադաշտում  եղել է  598րոպե  ու դարձել է 1 գոլի  հեղինակ:  
Նոյեմբերի  27-ին 19-րդ տուրում   Կուստանայի «Տոբոլն»,  որը  հանդես է գալիս  հայազգի 40 –ամյա մասնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆԻ ղեկավարությմաբ  իր հարկի տակ   2:0 հաշվով պարտության մատեց   Տարազին ու իր ակտիվում գրանցած 38 միավորով    իրեն հետապնդող մերձակա մրցակիցների    համար անհասանելի է դարձել ու  ապահովէ փոխչեմպոինի կոչումն ու արծաթե մեդալը:
«Տոբոլի»    կազմում ելույթ են  ունենում և արծաթե մեդալակիր են դարձալ    ՀՀ ազգային հավաքականի    2 խաղացողներ` 24-ամյա  ՊԵՏՐՈՍ  ԱՎԵՏԻՍՅԱՆՆ  ու 27-ամյա ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:  Ավետիսյանը մասնակցել է «Տոբոլի» 12 հանդիպման ,այդ ընթացքում խաղադաշտում եղել է 339րոպե  ու 1 գոլ է հեղինակել:  Հովհաննիսյանը  մասանկցել է 3 խաղի, խաղադաշտում եղել է 104րոպե:
19-րդ տուրում   վերջին 6 տարիների  անփոփոխ չեմպիոն (2014-2019թթ)  «Աստանան»  արտագնա խաղում    2:1 հաշվով առավելության հասավ   «Ժետիսյուի»  նակտամամաբու  վաստկած 33 միավորով ապահովեց առաջնության  բրոնզե մեդալը: «Աստանայի» կազմում   բրոնզե մեդալակիր դարձավ  ՀՀազգային հավաքականի 27-ամյա  հարձակվող ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ,  ով   մասնակցել   է  իր  թիմի 18 խաղի   խաղադաշտում   եղել է 1393 րոպե ,  որոնց ընթացքում 3 գոլի հեղինակ է  դարձել:
Տեղին է նշել, որ    4 –րդ տեղին է հավականում 19 խաղում 29 միավոր վաստակած   2011թ և 2012թ  Ղազախստանի   չեմպիոն Կարագանդայի   «Շախտյորն», որը  եզրափայիչ`20 –րդ տուրում նոյեմբերի 30-ին   իր  հարկի տակ  ընդունելու է   արծաթե մեդալակիր     «Տոբոլին»: «Շախտյորի» կազմում հանդես է գալիս Ղազախստանի  ազգային, Մ21,Մ19,ևՄ17 տարեկանների     հավաքականներում  ելույթ ունեցող 22 –ամյա կիսապաշտպան ԳԵՎՈՐԳ ՆԱՋԱՐՅԱՆԸ:Նա իր թիմի կազմում մասնակցելէ 11 խաղի,     խաղադաշտում եղել է  553 րոպե:   
Հավալենք, որ  Ղազախստանի 1-ին խմբի   առաջնության 2 –րդ ենթախմբի     հաղթող դարձավ ու պրիմեր լիգայի  առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճեց  ՀՀ  ազգային հավաքականի նախկին խաղացող ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ  ղեկավարությամբ      հանդես եկող «Ատիրաուն» : Այս թիմի կազմում հանդես եկավ  ու արդյունավետ խաղով աչքի ընկավ ՀՀազգային հավաքականի նախկին կիսապաշտպան ԱՐՏԱԿ ԴԱՇՅԱՆԸ :Այս  թիմում  Ոսկանյանին օգնականն էր  կանանց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ   ՄԱՆՈՒԿ  ՍԱՐԳՍՅԱՆԸ:

©2020 Armenian Soccer