Այսուհետ իր գոլերով Չարենցավանի «Վան» ակումբի երկրպագուներին է ուրախացնելու Վիուլեն Այվազյանը։ Նա փետրվարի 9-ին պայմանագիր է կնքել չարենցավանյան ակումբի հետ: ՀՀ Մ17,Մ19և Մ21 տարեկանների հավաքականներում հանդես եկած, ու հիմա 125հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող, 26-ամյա հարձակվողը Երևանի «Փյունիկի» սան է, որի կազմում 2 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և մեկ անգամ էլ գավաթակիր է դարձել «Շիրակի» կազմում։ Իսկ 2017 թ լատվիական «Վենտսպիլս» ակումբում նվաճել է Լատվիայի գավաթը։ Այս մրցաշրջանի աշնանային հատվածը անցկացրել է ՀՀ 1-ին խմբի առաջնության «Սևանի» կազմում, որտեղ մասնակցել է 15 հանդիպմանը և դարձել 5 գոլի հեղինակ։
©2021 Armenian Soccer