Armenian Soccer
Armenian Soccer

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԷԼ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ «ՌՈՄԱՅԻ» ԿԱԶՄՈՒՄ ԲԱՑԵՑ ԻՐ ԳՈԼԵՐԻ ՀԱՇԻՎԸ

Երեկ հայտնել էինք, որ որ նոր մրցաշրջանում  չնայած ստեղծած  բազմաթիվ գոլային պահերին «Ռոմայի» կազմում ՀՀազգային հավքկանի ավագ , 31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին  ոչ մի կերպ չի հաջողվում    գոլի հեղինակ դառնալ   Իտալիայի Ա սերիայի առաջնությունում և ոչ էլ Եվրոլիգայի խմբային մրցաշարում: Չնայած դրան  նա  վստահորեն  կատարած  4 գոլային փոխանցումով Ա սերիայի առաջնության լավագույն ասիստենտների  ցուցակն է գլխավորում:
Եվ ահա նոյեմբերի 5 –ին վերջապես մարզական բախտը ժպտաց նաև Մխիթարյանին ու նա վերջապես   նոր մրցաշրջանում բացեց իր խփած գոլերի հաշիվը,  այն էլ գլխի չափազանց  գեղեցիկ ու տպավորիչ հարվածով:
«Ռոման» Եվրոլիգայի խմբային մրցաշարի A խմբի 3 –րդ տուրի  հանդիպումների շրջանակում   Հռոմի«Օլիմպիական» մարզադաշտում  հյուրընկալել  էր ռումինական   «Կլուժ –Նապոկա» ակումբին ու  առավել քան  համոզիչ ու վստահ հաղթանակ տոնեց 5:0 հաշվով:  Մխիթարյանը ընդգրկված էր «Ռոմայի» մեկնարկային  կազմում ու արդեն 2-րդ    րոպեին գլխի դիպուկ ու անկասելի հարվածով բացեց  խաղի հաշիվն ու հիմք դրեց  «Ռոմային» խոշոր հաշվով հաղթանակին: Ու որքան էլ զարմանալի է սա «Ռոմայի» կազմում ընթացիկ առաջնությունում ՀՀ ազգային հավաքականի  ավագի խփած 1 –ին գոլն էր: Նկատենք, որ  խաղին ակտիվ ներգրավված Մխիթարյանը 46-րդ րոպեին փոխարինվեց, երբ խաղի հաշիվն արդեն 3:0 էր հօգուտ «Ռոմայի»:
Այս հաղթանակից  հետո «Ռոման» 3 խաղում վաստակած 7 միավորով գլխավորում է խմբի  մրցաշարային  աղյուսակն ու 3 միվորով առաջ է անցել  4 միավորով 2 –րդ հորիզոնականը   զբաղեցնող շվեյցարական «Յանգ  Բոյզից»:  
Մխիթարյանի  ակտիվ գործելն ու լավ մարզավիճակում գտնվելը    անշուշտ շատ ուրախացնող  ու հուսադրող է ,  հատկապես  ընտրանու  Վրաստանի  և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ առաջիկա պատասխանատու  ու կարևոր   խաղերից առաջ:

©2020 Armenian Soccer