Բելառուսի առաջնությունում 3շաբաթյա խաղադադարից հետո ստուգատեսի խաղերը վերսկսվել են: Գրոդնոյի «Նեմանն», որի կազմում առանցքային դերակատարում ունի ՀՀ ազգային հավաքականի 27-ամայ կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանն է ամեն ինչ անում է մրցանակային եռյակից դուրս չմնալու ու առաջատարներ` ԲԱՏԷ-ից և Սոլիգորսկի «Շախտյորից» շատ ետ չմնալու համար: Հերթական `24-րդ տուրի «Մինսկի» հետ սեփական հարկի տա անցկացրած խաղում Ղադիմյանին վերջապես հաջողվեց ընդհատել իր վերջին շրջանում ունեցած գոլային երաշտն ու 38-րդ րոպեին խփած իր գոլով ամրապնդել «Նեմանի» 2:0 հաշվով տոնած կարևոր հաղթանակը: Սա առաջնության բոլոր 24 խաղերին մասնակցած Ղադիմյանի «Նեմանի» կազմում խփած 9 –րդ գոլն էր: Բացի այդ նա կատարել է նաև 4 գոլային արդյունավետ փոխանցում: «Նեմանն» այժմ 44 միավորվ ընթանում է մրցաշրայաին աղյուսակի 3-րդ հորիզոնականում և միայն 2 միավորով է ետ մնում 2առաջատարների`1- ական խաղ պակաս անցկացրած «Շախտյորից» ու ԲԱՏԷ-ից: Իսկ ահա 4 –5-րդ հորիզոնականըները կիսող «Իսլոչից» ու Ժոդինոյի «Տորպեդո –Բելազից» առաջ ե է անցել արդեն 6 միավորով:
©2020 Armenian Soccer