Armenian Soccer
Armenian Soccer

Վենեսուելայի հավաքականի պաշտպանը՝ «Փյունիկում»

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմին է միացել 29-ամյա վենեսուելացի եզրային պաշտպան Ալեքսանդեր Գոնսալեսը։

Գոնսալեսը կարիերան սկսել է վենեսուելական «Կարակաս» ակումբում, ապա 2012թ.-ին տեղափոխվել է շվեյցարական «Յանգ Բոյզ», որի կազմում ելույթ է ունեցել մինչև 2015թ.-ը: Այդ ընթացքում նա վարձավճարով խաղացել է նաև շվեյցարական «Աարաու» և «Թուն» ակումբներում: 2016թ.-ին Ալեքսանդեր Գոնսալեսը տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Ուեսկա» ակումբ, այնուհետև մեկական մրցաշրջան հանդես է եկել իսպանական «Էլչեում» և «Միրանդեսում»: 2020թ.-ին կարճ ժամանակահատված խաղացել է Բուխարեստի «Դինամոյում»:

Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է իսպանական «Մալագան», որտեղ նա հանդես է եկել նախորդ մրցաշրջանում:

Նշենք, որ Ալեքսանդեր Գոնսալեսը հանդիսանում է Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 58 խաղ և խփել 1 գոլ։

 

 

©2022 Armenian Soccer