Armenian Soccer
Armenian Soccer

«Վանից» հեռացած 3 ֆուտբոլիստը՝ «Ալաշկերտում»

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Վանից» հեռացել են թիմի ավագ Անդրանիկ Ոսկանյանը, ինչպես նաև թիմի ֆուտբոլիստներ Գագիկ Դաղբաշյանն ու Վահագն Այվազյանը:

Հայտնի է դարձել, որ 3 ֆուտբոլիստն էլ պայմանագիր են կնքել Երևանի «Ալաշկերտի» հետ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը՝ 31-ամյա Դաղբաշյանը և Ոսկանյանը «Ալաշկերտում» հաջողությամբ հանդես գալու հարուստ փորձ ունեն, իսկ 29-ամյա Այվազյանն առաջին անգամ կհագնի «Ալաշկերտի» խաղաշապիկը։

 

 

©2022 Armenian Soccer