Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Մինասյանի «Տարազը» շարունակում է իր հաղթարշավը

Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության 6-րդ տուրի 1-ին խաղում ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազն» այսօր իր հարկի տակ ընդունեց «Ակժայիկին»:

Մինասյանի սաները 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին՝ շարունակելով իրենց հաղթարշավը: 48-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Պեդրո Էուջենիոն: 4 օր առաջ նախորդ` 5-րդ տուրի «Արիսի» հետ արտագնա խաղում «Տարազին»1:0 հաշվով հաղթանակ էր պարգևել նույն Պեդրո Էուջենիոն:

6 տուրից հետո 14-ական միավորով (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի)  մրցաշարային աղյուսակը գլխավորում են առանց պարտության ընթացող «Աստանան» ու «Տարազը»: Նրանց կարող է միանալ «Կայրաթը» կամ «Տոբոլը», որոնք վաղը Ալմաթիում մրցելու են միմյանց հետ:

©2021 Armenian Soccer