Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» կամային հաղթանակ կորզեց «Նորավանքից»

ՀՀ 1-ին խմբի առաջնության 23-րդ տուրի 1-ին խաղում ստուգատեսի առաջատար «Սևանը» սեփական հարկի տակ` ՄԶՀՀԿ (նախկին «Միկա») մարզադաշտում հյուրընկալել էր վերջին տուրերում զգալիորեն առաջադիմած «Նորավանքին: Վերջինս վերջին 5 տուրերում պարտություն չէր կրել: Իսկ «Սևանը», որ ձգում է ՀՀ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել նոր տարում` առաջնության գարնանային հատվածում 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել:

1-ին խաղակեսում առավել ակտիվ էին Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Սևանի» ֆուտբոլիստները: Բայց նրանք իրենց ակտիվությունը չկարողացան գոլի վերածել, ու կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով: 2-րդ խաղակեսում փոխարինման մտած Քրիստիան Ագյենիմ Բոատենգ 65-րդ րոպեին առաջ մղեց «Նորավանքին»: Շահգելդյանի սաները մեծ ուժերով առաջ նետվեցին խաղը փրկելու համար: 77-րդ րոպեին Շահգելդյանն իր իր ղեկավարած թիմի կազմում միանգամից 3 փոփոխություն կատարեց, որն էլ ճակատագրական եղավ: Դա էլ հենց խաղում բեկումնային մտցրեց ու վճռորոշ նշանակություն ունեցավ: Լարվածությունը խաղում գնալով աճում էր: 81-րդ րոպեին մրցավարն ի վնաս «Նորավանքի» 11 մետրանոց նշանակեց, որը դիպուկ իրացնելով, հաշվի հավասարություն վերականգնեց Օբաման`1:1: «Սևանի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ոգևորվորված, կենտորնացած ու համարձակ գործել: «Սևանի» մեկ այլ լեգիոնական` լիտվացի 22-ամյա կիսապաշտպան Էդվինաս Կլոնիունասը 90+2-րդ րոպեին խփեց հանդիպման ելքը վճռված 2-րդ գոլը և 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց իր թիմին:

Այս հաղթանակից հետո, որն ի դեպ, 6-րդ անընդմեջ հաղթանակն էր Շահգելդյանի թիմի համար: «Սևանն» իր ակտիվում գրանցած 44 միավորով էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: 2-րդ և 3-րդ տեղերում ընթացող Երևանի ԲԿՄԱ-ն ու «Վեստ Արմենիան» ունեն 40-ական միավոր:

©2021 Armenian Soccer