Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ամենատիղոսակիր մարզիչ,ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նոր մրցաշրջանում գլխավորելու Ղազախստանի պրիմեր լիգայի առաջռանության մասնակից «Տարազ» թիմը:Մարտի 14-ին Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության 1-ին տուրում «Տարազն»արտագնա խաղում ուժերը չափեց «Կայսարի» հետ:Տանտերերը 23 –րդ րոպեին արդեն հաղթում էին 2:0հաշվով: Սակայն Մինասյանի թիմը մինչև 1-ին խաղակեսի ավարտը կարողացավ 3 գոլ խփել ու գերկամային հաղթանակ կորզեց 3:2 հաշվով: «Կայսարի» կազմում նորամուտը նշեց բելառուսական «Նեման» ակումբից այստեղ տեղափոխված ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան,28-ամյա Գեղամ Ղադիմյանը:Սակայն 76-րդ րոպեին լիտվացի 29-ամյա հարձակվող Կարոլիս Լաուկզեմիսին փոխարեն ասպարեզ մտած Ղադիմյանը չկարողացավ օգնել իր թիմին խուսափելու պարտությունից:
©2021 Armenian Soccer