Ղազախական ԶԼՄ-երի տեղեկացմամբ 2004թ-ից մարզչական գործնեությամբ զբաղվող, ՀՀազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, հայկական ակումբներից «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային» մարզական մեծ բարձրաունքերի հասցրած 47–ամյա Վարդան Մինասյանը, հնարավոր է նոր մրցաշրջանում մարզչական գործունեությունը շարունակի Ղազախստանում: Վերջիններիս փոխանցմամբ Հայաստանում բավական հայտնի մասնագետը հավակնում է գլխավորելու Ղազախստանի պրիմեր լիգայի 2020թ առաջնությունում 20 խաղում 23միավոր վաստակած և 8-րդ տեղը գրաված «Տարազը»: Մինասյանը Ղազախստանում 2014թ ապրիլին գլխավորելո է Կուստանայի «Տոբոլն», որն ի վերջո մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: 2015թ ապրիլին Մինասյանը այդ ակումբից հեռացել է: Հայ մասնագետի մասին արձագանքները Ղազախաստանում դրական են:
KazFootball.kz-ը իրազեկում է,որ «Տարազը» գլխավորելուն հավակնում են նաև 43-ամյա մոլդովացի մասնագետ Անդրիան Սոսնովսկին ու 44-ամյա սերբ մասնագետ Միլոշ Կրուշչիչը:
©2021 Armenian Soccer